Ֆրենսիս Ֆուկույամա. Կախված Ուկրաինայի պատերազմի արդյունքից, շատ բան կարող է փոխվել այլ երկրներում, Վրաստանը, Մոլդովան և Ղազախստանը կտուժեն Ռուսաստանի հաղթանակի դեպքում
Ֆրենսիս Ֆուկույամա. Կախված Ուկրաինայի պատերազմի արդյունքից, շատ բան կարող է փոխվել այլ երկրներում, Վրաստանը, Մոլդովան և Ղազախստանը կտուժեն Ռուսաստանի հաղթանակի դեպքում

Ռուսական պատերազմի ելքը որոշիչ կլինի ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ աշխարհի համար,- ասել է ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, պատերազմի ելքը ուղղակիորեն կազդի Վրաստանի, Մոլդովայի և Ղազախստանի վրա, քանի որ Ռուսաստանը հավակնություն ունի այդ երկրների տարածքի նկատմամբ։

«Կախված այս պատերազմի արդյունքից, շատ բան կարող է փոխվել այլ երկրներում։ Վրաստան, Մոլդովա և Ղազախստան. այս երկրներից յուրաքանչյուրը կտուժի, եթե Ռուսաստանը հաղթի, եթե կարողանա պահպանել Ուկրաինայի օկուպացված տարածքները։ Ռուսաստանը հավակնություն ունի այս երկրների ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Հուսով եմ, որ նրանք հնարավորություն կունենան զարգանալ որպես անկախ երկրներ»,- ասել է Ֆուկույաման։

Բացի այդ, ամերիկացի քաղաքագետը նշել է, որ պատերազմի ելքը կազդի նաեւ ասիական տարածաշրջանի վրա։

«Մինչև վերջերս գրեթե ոչ ոք այս տարածաշրջանում չէր մտածում, որ Չինաստանը կորոշի դաժանորեն դիմակայել Թայվանին և տապալել այս երկրի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը»,- նշել է Ֆուկույաման։

Նրա խոսքով, պատերազմի ելքը կազդի ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակի վրա, որտեղ քաղաքական աջերը հավանում են կառավարման «ուժեղ ձեռքի» մոդելը և նախընտրում են Պուտինի պես առաջնորդ ունենալ։