Ֆրանսուա Պեշոն՝ «ԹիԲիՍի բանկի» գործով - Ազգային բանկը, որպես Վրաստանի ֆինանսական համակարգի հսկիչ, անում է իր գործը
Համարում ենք, որ Ազգային բանկը, որպես Վրաստանի ֆինանսական համակարգի հսկիչ, անում է իր գործը, հաշվի առնելով և պատասխանատվությունը,- այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Պեշոն:
Նրա խոսքով, միջոցառում չանցկացնելը, երբ կա դրանք իրականացնելու իրավաբանական հիմք, կվնասեր Ազգային բանկի, որպես ֆինանսական սեկտորի արդյունավետ հսկողության նկատմամբ վստահելիությունը:
«Նշեմ, որ «ԹիԲիՍի» բանկը ֆինանսապես հզոր է և կապիտալով ապահովված: Որքան գիտենք, այժմ բանկի ֆինանսական ցուցանիշների և կայունության հետ կապված հարցեր չկան»,- հայտարարում է Ֆրանսուա Պեշոն: