Ֆրանսիայում վերսկսվել են բողոքի ակցիաները. Փարիզում ոստիկանությունը ցուցարարների դեմ պղպեղի սպրեյ է կիրառել, ուսումնական գործընթացը դադարեցված է ավելի քան 1 800 դպրոցում

14:00, 06.10.2026

Ֆրանսիայում, մի շարք քաղաքներում վերսկսվել են բողոքի ակցիաները: Ակտիվիստները բողոքում են դասարաններում աշակերտների գերբեռնվածության, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ: Այս պահի դրությամբ առկա տեղեկատվությամբ՝ այսօր ուսումնական գործընթացը դադարեցված է ավելի քան 1 800 դպրոցում:

Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտների միությունը հայտարարում է, որ ողջ երկրի տարածքում փողոցներում ցուցարարների թիվը հասել է նոր ռեկորդի:

Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօր երկրի մասշտաբով ակցիա կանցկացնի շուրջ 150 000-ից մինչև 200 000 ցուցարար:

Փարիզում ցույց են անցկացնում հարյուրավոր ուսանողներ: Մեդիայի տվյալներով՝ ոստիկանությունն ու ցուցարարները բախվել են միմյանց, ինչի ընթացքում իրավապահները ճանապարհները ցրելու նպատակով կիրառել են պղպեղի սպրեյ: Ոստիկանները նաև սկսել են փողոցները մաքրել շրջված աղբամաններից և աղբից, որոնք կիրառվել էին որպես բարիկադներ ճանապարհը փակելու համար:

Լրատվամիջոցները գրում են նաև, որ ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել նաև Ստրասբուրգում: BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Լիլ քաղաքում, աշակերտներն ու ակտիվիստները ցույց են անցկացրել Ֆենելոնի լիցեյի առջև:

BBC-ն գրում է, որ մի քանի ակտիվիստ հրդեհել է աղբամանները: Հրշեջները կրակը հանգցրել են մի քանի րոպեում: Հրատարակությունը նշում է, որ Լիլի հիվանդանոցում բուժվում է 15-ամյա մի պատանի այն բանից հետո, երբ Լանս քաղաքում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ կորցրել է ձեռքը: Իշխանությունների տեղեկացմամբ՝ նա վերցրել է էլեկտրական նռնակ, որը շուտով պայթել է:

Նմանատիպ