Ֆրանսիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել
Ֆրանսիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել

Ֆրանսիայի հարավ–արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է BFM TV -ն։

Գործակալության փոխանցմամբ՝ ուղղաթիռը վթարի է ենթարկվել  տեղական ժամանակով 10։00–ին ոչ հեռու այն օդանավակայանից, որտեղից օդ էր բարձրացել։ Այն ընկել է գինեգործական Լիբրուն քաղաքի վրա և այրվել։

Ուղղաթիռում երկու մարդ է եղել՝ 60-ամյա օդաչուն և  ևս մեկ մարդ, երկուսն էլ զոհվել են։ Կատարվում է հետաքննություն։