Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բնապահպան ակտիվիստների դեմ   
Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բնապահպան ակտիվիստների դեմ  

Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բնապահպան ակտիվիստների դեմՖրանսիայի արևմտյան մասում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բնապահպան ակտիվիստների դեմ, ովքեր բողոքում են գյուղատնտեսության համար ջրամբարների կառուցման դեմ։

Ակտիվիստներն արդեն երկրորդ օրն է ցույց են աննցկացնում։

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Լա Ռոշել նավահանգիստ, որտեղ նրանց դիմավորել են մոբիլիզացված ոստիկանները։

Ռոյթերս գործակալության փոխանցմամբ՝ հսկա ջրային ավազաններում, որոնց շինարարությունը մեծապես ֆինանսավորում է ֆրանսիական կառավարությունը, ձմռանը ջուր պետք է կուտակվի՝ չոր ամռանը բերքը ոռոգելու համար։

Ենթադրվում է, որ ջրամբարները լցվում են ստորերկրյա ջրերի պոմպով, սակայն նախագծի քննադատներն ասում են, որ դա անիմաստ կլինի, եթե ձմռանը բավարար տեղումներ չլինեն:

Բացի այդ, հակառակորդների կարծիքով, բաց տարածքում ստորերկրյա ջրերի կուտակումը կհանգեցնի դրա գոլորշիացմանն ու աղտոտմանը։

Նույն մարզում բողոքի ցույցեր ընդդեմ նմանատիպ նախագծի և ոստիկանության հետ առերեսման տեղի ունեցան 2023 թվականի մարտին։