Ֆրանսիայում ոստիկանության և բնապահպան ակտիվիստների միջև բախման հետևանքով վիրավորվել է մեկ իրավապահ և հինգ ցուցարար
Ֆրանսիայում ոստիկանության և բնապահպան ակտիվիստների միջև բախման հետևանքով վիրավորվել է մեկ իրավապահ և հինգ ցուցարար

Ֆրանսիայի արևմտյան մասում՝ Լա Ռոշել նավահանգստային քաղաքում, մեկ իրավապահ և հինգ ցուցարար վիրավորվել են ջրի ջրամբարների կառուցմանը դեմ հանդես եկող ոստիկանների և ցուցարարների միջև բախման հետևանքով։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Հրատարակության տվյալներով՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել՝ մոտ չորս հազար ցուցարարներին ցրելու համար։ Յոթ մարդ ձերբակալված է։

Անկարգությունների ընթացքում վնասվել են մի քանի խանութներ։ Ցույցին մասնակցել են բնապահպան ակտիվիստներ և անարխիստական ​​խմբեր։

«Ռադիկալ, ծայրահեղ ձախ մասնակիցները հարձակվել են մասնավոր սեփականության վրա և թալանել սուպերմարկետ: Դժվար է տեսնել կապը շրջակա միջավայրի պահպանության հետ»,- սոցցանցում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

Ձմռանը ջուրը պետք է պահվի ջրամբարներում, որպեսզի օգտագործվի չոր ամռանը բերքը ոռոգելու համար: Ջրամբարները պետք է լցվեն ստորերկրյա ջրերը մղելով, սակայն նախագծի քննադատներն ասում են, որ բաց տարածքում ստորերկրյա ջրերի կուտակումը կհանգեցնի դրանց գոլորշիացմանն ու շրջակա միջավայրի աղտոտմանը։