Ֆրանսիայում ոստիկան է վիրավորվել սինագոգի կայանատեղիում մեքենայի պայթյունի հետևանքով.
Ֆրանսիայի Լա Գրանդ Մոտե քաղաքում սինագոգի կայանատեղիում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել։
Երկրի ՆԳՆ-ից հայտնում են, որ փնտրում են ավտոմեքենայի այրման հետևում կանգնած անձանց։
«Ուզում եմ հավաստիացնել մեր հրեա համաքաղաքացիներին և քաղաքի բնակիչներին, որ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրամանի համաձայն, բոլոր միջոցները մոբիլիզացվում են հանցագործներին ձերբակալելու համար», – ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։