Ֆրանսիայում օպտիկամանրաթելային մալուխի լայնածավալ դիվերսիա է իրականացվել, երկրի 101 շրջաններից վեցում ինտերնետը մատակարավել է խափանումներով
Ֆրանսիայում լայնածավալ դիվերսիա է իրականացվել օպտիկամանրաթելային մալուխի վրա։ Տեղեկությունը տարածում է ՊՈԼԻՏԻԿՈ-ն։
Ինտերնետ պրովայդեր Նետալիս ընկերության տվյալներով՝ դիվերսիոն գործողությունը տեղի է ունեցել ուշ գիշերը՝ ժամը 02:15-ին։ Արդյունքում տուժել են մի քանի օպերատորներ, խնդիրը կլուծվի մոտակա ժամերի ընթացքում։
Բացի այդ, ըստ ՊՈԼԻՏԻԿՈ-ի, տուժել են երկրի 101 շրջաններից վեցը, թեև Փարիզը, որտեղ ընթանում են Օլիմպիական խաղերը, դրանց թվում չէ։ Նշված վեցում ինտերնետը մատակարավել է խափանումներով։