Ֆրանսիայում միգրանտների ծեծկռտուքի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ
Ֆրանսիայում միգրանտների ծեծկռտուքի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ

Ֆրանսիական Կալե քաղաքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ժամանակ հինգ մարդ է վիրավորվել: 4 մարդ գտնվում է ծանր վիճակում:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ քաղաքում տեղի ունեցեած 3 զանգվածային ծեծկռտուքների հետեւանքով 22 մարդ հիվանդանոց է տեղափոխվել: 4 էրիտրեացի հրազենային վնասվածք է ստացել վզի, որովայնի եւ ողնաշարի հատվածում: Նրանք այժմ ծայրահեղ ծանր վիճակում են: Ոստիկանությունը փնտրում է 37-ամյա աֆղանցուն, որը կասկածվում է կրակոցների համար: Մի քանի փախստական դանակի հարված է ստացել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը, որն այցելել է տեղի ունեցած բախումներից մեկի վայրը, միջադեպը բռնության աճ է անվանել, «որն անտանելի է դարձել Կալեի բնակիչների եւ միգրանտների համար»: