Ֆրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել երեք մարդ: Լրատվությունն այս մասին տարածում է տեղական մամուլը:
Աղետը Ֆրանսիայի տարբեր շրջաններում վնասել է շինություններ և ճանապարհները:
Ֆրանսիայում տեղատարափ անձրևները շարունակվում են արդեն 12-րդ օրը: Այս օրերի ընթացքում, արտակարգ իրավիճակների ծառայությանը օգնության խնդրանքով դիմել է 8 հազար քաղաքացի:
Օդերևույթաբանների հայտարարությամբ, այս եղանակը պահպանվելու է նաև վաղը:
Հեղինակ -
Edgar Barsegyan