Ֆրանսիայում հուլիսին ուժեղ շոգին 1 243 մարդ է զոհ գնացել

22:29, 19.08.2026
Ֆրանսիայում հուլիսին ուժեղ շոգին 1 243 մարդ է զոհ գնացել, – տեղեկությունը տարածում է «Ֆիգարո» պարբերականը՝ Ֆրանսիայի հանրային առողջապահության ծառայության տվյալներին հղում անելով:
Նրանց տվյալներով՝ մահացության նշված ցուցանիշն արձանագրվել է հուլիսի 3-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, առողջապահության ծառայության տվյալներով, ընթացիկ ամռանը ռեկորդային շոգերին երկրում զոհ է գնացել առնվազն 7 300 մարդ:
Մեդիայի տեղեկացմամբ՝ բարձր ջերմաստիճանին հարյուրավոր մարդիկ են զոհ գնացել նաև Եվրոպայի այլ երկրներում:
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ այս տարի ուժեղ շոգերի պատճառով Գերմանիայում մահացել է գրեթե 10 000 մարդ:
Բելգիայի հանրային առողջապահության ինստիտուտի (Sciensano) տվյալներով՝ հունիսյան շոգի ալիքի ընթացքում և հուլիսի առաջին օրերին արձանագրվել է մահվան ավելի քան 2 000 դեպք:

Նմանատիպ