Ֆրանսիայում հազարավոր մարդիկ բողոքել են առանց քվեարկության կենսաթոշակային բարեփոխումների հաստատման դեմ, բախում է տեղի ունեցել ցույցի մասնակիցների և իրավապահների միջև
Ֆրանսիայում հազարավոր մարդիկ բողոքել են առանց քվեարկության կենսաթոշակային բարեփոխումների հաստատման դեմ, բախում է տեղի ունեցել ցույցի մասնակիցների և իրավապահների միջև

Հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու առանց քվեարկության կենսաթոշակային բարեփոխումների հաստատման դեմ։ Այս անգամ ակցիան վերաճել է իրավապահների հետ բախման։

Ըստ տեղեկությունների՝ ցուցարարներից ոմանք իրավապահների ուղղությամբ նետել են տարբեր իրեր և այրել մեքենաներ, իսկ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Իրավապահները ձերբակալել են ցույցի տասնյակ մասնակիցների։

Բողոքի ցույցեր են անցկացվել Փարիզում և մի շարք քաղաքներում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգտագործել է երկրի սահմանադրության մեջ գրված հատուկ լիազորությունը՝ վիճահարույց օրենքը առանց խորհրդարանում քվեարկության ընդունելու համար։ Նոր, վիճահարույց օրենքի համաձայն, Ֆրանսիայում կենսաթոշակային նվազագույն տարիքը 62-ից կդառնա 64: