Ֆրանսիայում ֆերմերները, օդաչուները և երկաթուղու աշխատողները պատրաստվում են գործադուլ անել
Ֆրանսիայում նախատեսվում է ֆերմերների, օդաչուների և երկաթուղայինների գործադուլ։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հաջորդ շաբաթվա ընթացքում երկրում մի քանի լայնածավալ գործադուլներ են տեղի ունենալու։
Բողոքի ցույցերը կսկսվեն նոյեմբերի 14-ից օդաչուների գործադուլով։ Օդաչուների ազգային միությունը կոչ է արել իր անդամներին հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ տեղի է ունենալու հարկերի բարձրացման օրինագծի քվեարկությունը։
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 15-ին, ֆերմերները նախատեսում են լայնածավալ ակցիաներ։ Բողոքի պատճառը Եվրամիության եւ հարավամերիկյան երկրների Mercosur բլոկի միջեւ առեւտրային համաձայնագրի հնարավոր հետեւանքներն են։ Ֆերմերներն ասում են, որ գործարքը կվնասի իրենց բիզնեսին:
Ֆրանսիական SNCF երկաթուղային ընկերության աշխատակիցները նոյեմբերի 21-ին գործադուլ են ծրագրում։ Արհմիությունները պնդում են, որ սա ընդամենը վերջնագիր է, որը կարող է ունենալ ավելի ծանր հետեւանքներ։