Ֆրանսիայում և Հունաստանում ձերբակալվել է չորս այսպես կոչված «օրենքով գող» և վրացական քրեական խմբավորման 34 անդամ
Ֆրանսիայում և Հունաստանում ձերբակալվել է չորս այսպես կոչված «օրենքով գող» և վրացական քրեական խմբավորման 34 անդամ

Եվրոպոլի հետ սկսված արդյունավետ համագործակցության արդյունքում, ընթացիկ տարվա ապրիլի 16-17-ին, Ֆրանսիայում և Հունաստանում հաջող իրականացվել է «Caucase Normandie» հատուկ գործողությունը: Ձերբակալված է չորս այսպես կոչված «օրենքով գող»: Հունաստանի Սալոնիկ քաղաքում ձերբակալվել է Լաշա Շուշանաշվիլին «Լաշա Ռուսթավսկին», Ֆրանսիայի Մոնտոբան քաղաքում ձերբակալվել է այսպես կոչված օրենքով գող Ալեքսանդր Կոբալաձեն «Սիուն», Հունաստանի Աթենք քաղաքում ձերբակալվել են այսպես կոչված օրենքով գողեր Նոդար Շուկակիձեն և Մերաբ Ասանիձեն: Այս մասին հայտարարել են ներքին գործերի նախարարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«Վրացի, ֆրանսիացի և հույն իրավապահների երկամյա, ակտիվ ոստիկանական համագործակցության արդյունքում, վրացի քրեական հեղինակություններից բացի, Ֆրանսիայում և Հունաստանում միաժամանակ իրականացրած հատուկ գործողության ժամանակ, տարբեր հանցանքներ իրականացնելու փաստով, ձերբակալվել են վրացական քրեական խմբավորման այլ անդամներ:

Ֆրանսիայում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 15 մարդ, այդ թվում Վրաստանի 14 և Հայաստանի մեկ քաղաքացի, Հունաստանում ձերբակալել են 23 մարդու, որոնք հիմնականում զբաղված էին բնակարանների և խանութների թալանով: Ֆրանսիայի Կաեն քաղաքում ձերբակալվել են քրեական խմբավորման անդամներ՝ Էլգուջա Շուկակիձեն և Պաատա Ախալաձեն, ինչպես նաև նրանց կանայք, որոնք նույնպես մասնակցում էին քրեական գործունեությանը:

Ֆրանսիայում ձերբակալել են նաև Կախա Աբուաշվիլիին, նույն «Կաբու»-ին, Գոչա Փոցխիշվիլիին, Բեքա Ախվլեդիանիին, վախտանգ Ախվլեդիանիին, Լորիտա Պաճկորիային, Արսեն Խաչատրյանին, Զուրաբ Աջամովին, Կարեն Հարությունյանին, Միխեիլ Օչիգավային, Ալեքսի Սանաձեին և Էլմիրա Մուստափաևային:

Հունաստանում ձերբակալվել են՝ Ռուբեն Մխիթարյանը, Գիորգի Ծիկլաուրին, Գուրգեն Եղիազարյանը, Դավիթ Նաթոբաձեն, Գիորգի Ժլանտիաշվիլին, Լադո Դոլիձեն, Թոռնիկե Պապավան, Գիորգի Կերեսելիձեն, Զազա Գելաշվիլին, Բիձինա Փարեշիշվիլին, Լևան Ծուլաիան, Վախտանգ Անդրիաձեն, Միխեիլ Բեժուաշվիլին, Գիորգի Փոլադաշվիլին, Գիորգի Դամցոևը, Իրակլի Գաբելաիան,  Թեյմուրազ Սեթուրին, Գիվի Իմնաիշվիլին և Վեփխիա Պիրմիսաշվիլին:

Հետաքննությունը ընթանում է Հունաստանի և Ֆրանսիայի քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով: Նշված հատուկ գործողությունը համատեղ իրականացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության դեպարտամենտի, Ֆրանսիայի հանրապետության ներքին գործերի նախարարության ազգային ժանդարմերիայի գլխավոր դեպարտամենտի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Հունաստանի ներքին գործերի նախարարության հարյուրավոր աշխատակիցներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, միջազգային կազմակերպված հանցանքի դեմ արդյունավետ պայքարի նպատակով, Եվրոպայի երկրներում գործուղված ոստիկանության կցորդների միջոցով, կրկին ակտիվ շարունակելու է համագործակցել Եվրամիության անդամ երկրների իրավապահ կառույցների, ինտերպոլի և Եվրոպոլի հետ»,-հայտարարել են ներքին գործերի նախարարությունում: