Ֆրանսիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության գործընթացը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին։
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, տեղական ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ գրանցվել է 1981 թվականից ի վեր ամենաբարձր մասնակցությունը:
Մասնավորապես, նախնական տվյալներով, ժամը 12:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 25,90 տոկոս։
Այս ցուցանիշը 7,47 տոկոսային կետով գերազանցում է 2022 թվականի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը և 6,09 տոկոսային կետով՝ երեք շաբաթ առաջ կայացած Եվրախորհրդարանի ընտրությունները։
Ֆրանսիայում ընթանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։ Երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 7-ին։