Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

12:48, 12.06.2022

Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։ Երկրում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 09:00-ին:

Ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին և 19-ին, և ընտրողները կընտրեն Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) 577 պատգամավորի՝ հինգ տարի ժամկետով։

Երկրորդ փուլ անցնելու համար թեկնածուն պետք է հավաքի իր ընտրատարածքում քվեարկած ձայների առնվազն 12,5%-ը։ Առաջին փուլում նույնպես հնարավոր է հաղթանակ, սակայն այս դեպքում թեկնածուին պետք է աջակցի բացարձակ մեծամասնությունը կամ գրանցված ընտրողների առնվազն մեկ քառորդը։

Ըստ ԶԼՄ-ների, խորհրդարանում տեղերի համար հիմնական պայքարը ծավալվելու է երեք ընտրական դաշինքների միջև՝ նախագահ Էմանուել Մակրոնի շուրջ հավաքված «Միասին» ցենտրիստական կուսակցությունը, Ժան-Լյուկ Մելենշոնի ձախակողմյան կուսակցությունը և աջայինները:

Վերջին հարցումների համաձայն, ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի «Միասին» դաշինքը, թեեւ երաշխիք չունի, որ կհավաքի բացարձակ մեծամասնություն՝ 577 մանդատ։

Նախորդ ընտրություններում՝ 2017-ին, Մակրոնի ցենտրիստական ​​կուսակցությունը՝ «Առա՛ջ, Հանրապետություն!» բացարձակ մեծամասնություն էր ստացել՝ 308 մանդատ։

Նմանատիպ