Ֆրանսիայում ցույցի ժամանակ, որտեղ բողոքում են բենզինի գնի աճի դեմ, տուժել է 227 մարդ

Ֆրանսիայում բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած խառնաշփոթությունների արդյունքում տուժել է 227 մարդ: Տուժածների միջև կան նաև իրավապահներ: Ոստիկանությունը ձերբակալել է 177 մարդու:

Ցույցի մասնակիցները բողոքում են բենզինի գնի բարձրացման դեմ: Հանրահավաքին մասնակցել է մոտ 283 հազար մարդ: Ֆրանսիայում բենզինի գինը աճում է հունվարից: Աճելու է նաև դիզելի գինը: Մեկ տարվա ընթացքում բենզինի գինը աճել է 15 տոկոսով: