Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է մոտ 300 մարդ
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է մոտ 300 մարդ

Ֆրանսիայում շարունակվող «Ամեն ինչ արգելափակեք» անվամբ բողոքի ակցիայի ժամանակ մոտ 300 մարդ է ձերբակալվել,- հաղորդում է Reuters-ը։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։

Ըստ տեղեկությունների՝ բողոքի ակցիան վերածվել է քաոսի, այն բանից հետո, երբ ցուցարարները որոշել են շրջափակել դպրոցները և հրավառություն են նետել ոստիկանության վրա։ Իրավապահ մարմինները պատասխանել են արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով։ Փարիզի հիվանդանոցի գործադուլավոր աշխատակիցները նույնպես միացել են ցույցին։

Բախումների ֆոնին հրդեհ է բռնկվել Փարիզի կենտրոնում գտնվող շենքերից մեկում։ Ոստիկանությունը արագ տարհանել է շենքում գտնվող մարդկանց և շրջափակել տարածքը։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ չնայած որոշ բախումների, երկրի տարբեր մասերում տեղակայված տասնյակ հազարավոր իրավապահ մարմինների աշխատակիցներ կարողացել են վերացնել շրջափակումը։

Ցուցարարները բողոքում են Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի բյուջետային ծրագրի դեմ, որը նախատեսում է ծախսերի կրճատում։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի ընտրությունը նույնպես կարող է դժգոհություն առաջացնել։