Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 3 093 նոր դեպք, մահացել է 146 պացիենտ

23:40, 26.12.2020

Անցած 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում «կովիդ 19»-ից մահացել է 146 պացիենտ: Երկրում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 093 մարդու մոտ: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը:

Ներկայումս երկրի հիվանդանոցներում բուժվում է կորոնավիրուսով վարակված 24 447 մարդ:

Համավարակի բռնկումից ի վեր, Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան երկու միլիոն դեպք: Մահացել է 62 573 մարդ:

Նմանատիպ