Ֆրանսիայում ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների քանակը 2017 թվականին ավելացել է 60%-ով
Ֆրանսիայում ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների քանակը 2017 թվականին ավելացել է 60%-ով

2017 թվականին Ֆրանսիայում ապաստան է խնդրել Վրաստանի 1542 չափահաս քաղաքացի, որը նախորդ տարվա համեմատ 60 տոկոսով ավելացած ցուցանիշ է: 2016 թվականի տվյալներով, Ֆրանսիայում ապաստան էր խնդրել Վրաստանի 940 քաղաքացի:

Ամենամյա զեկույցը տարածել է Ֆրանսիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության գրասենյակը:

Փաստաթղթում նաև նշվում է, որ 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, կտրուկ ավելացել է (224-ից 559) Վրաստանից ապաստան ստանալու նպատակով ծնողների հետ Ֆրանսիա մեկնած անչափահասների թիվը:

Ֆրանսիայում փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության գրասենյակի համաձայն, ապաստան փնտրողները Վրաստանից Ֆրանսիա մեկնելու պատճառ են անվանում ընդդիմության կողմից հետապնդումը, Ռուսաստանի բռնազավթող ուժերի գործողությունները, սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտումը և ընտանեկան բռնությունը: