Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների սպառնալիքը բարձրացվել է ամենաբարձր մակարդակի
Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների սպառնալիքը բարձրացվել է ամենաբարձր մակարդակի

Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների սպառնալիքը բարձրացվել է ամենաբարձր մակարդակի։ Երկրի վարչապետը համապատասխան որոշումը կապել է Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

Ինչպես սոցցանցում գրել է Գաբրիել Ատալը, Ռուսաստանում տեղի ունեցած միջադեպից հետո երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ։

«Հաշվի առնելով «Իսլամական պետության» հաղորդագրությունները, որ իրենք են ստանձնում հարձակման պատասխանատվությունը և հաշվի առնելով մեր երկրի հասցեին հնչող սպառնալիքները՝ մենք որոշել ենք ահաբեկչական հարձակումների վտանգը բարձրացնել ամենաբարձր մակարդակի»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը։

Համաձայն ֆրանսիական օրենսդրության՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի բարձրացումը թույլ է տալիս համապատասխան մարմիններին անհրաժեշտության դեպքում ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք վնասում են հասարակական կյանքին՝ ահաբեկչությունները կանխելու համար: