Ֆրանսիայում 72 ամյա կինը խանութներից գողանում էր խաղալիքներ և վաճառում ինտեռնետով
Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում ձերբակալել է 72 ամյա մի կնոջ, որը խաղալիքների խանութից գողանում էր տարբեր իրեր, որից հետո վաճառում էր ինտեռնետում: Լրատվությունն այս մասին տարածում է BBC -ն:
Ոստիկանությանը դիմել է խանութներից մեկի վարչը, որը իր խանութում գողացած իրը հայտնաբերել է ինտեռնետում:
Կնոջ բնակարանը խուզարկելու արդյունքում ոստիկանները հայտնաբերել են մոտ հազար հատ խաղալիք, այն թվում նրանց մեծամասնությունը դեռ փաթեթավորված էր: Ոստիկանությունը հայտնաբերել է նաև 40 հազար եվրո: Ֆրանսիական մամուլի լրատվությամբ, կինը ճանաչել է իր մեղքը և հայտարարել, որ դա արել է պարապությունից:
Հեղինակ -
Edgar Barsegyan