Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և Եվրամիությունը Խաշուրիի ջրամատակարարման համակարգի արդիականացման համար հատկացրել է 65 միլիոն եվրո
Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և Եվրամիությունը Խաշուրիի ջրամատակարարման համակարգի արդիականացման համար հատկացրել է 65 միլիոն եվրո

Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և Վրաստանի ֆինանսերի նախարարությունը ձևակերպել են «Խաշուրիի ջրամատակարարման համակարգերի զարգացման» նախագիծը:

Փաստաթուղթն ստորագրել են Վրաստանի ֆինանսերի նախարար Իվանե Մաճավարիանին, Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը և Ֆրանսիայի զարգացման գործակալության Հարավային Կոկասի տարածաշրջանային գործակալության տնօրեն Գաել Ասայագը:

Ֆինանսների նախարարության փոխանցմամբ, պայմանագրի հիման վրա, Ֆրանսիայի զարգացման գործակալությունը 58 միլիոն եվրո վարկ կհատկացնի Խաշուրիի ջրամատակարարման համակարգերի վերականգնման աշխատանքները ֆինանսավորելու համար: Նշված աշխատանքները կատարելու համար Եվրամիությունը հատկացրել է լրացուցիչ 7,15 միլիոն եվրո քանակությամբ դրամաշնորհ:

Նախագիծն իրականացնում է Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը: