Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը Հոլոդոմորը ճանաչել է որպես ցեղասպանություն
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը Հոլոդոմորը ճանաչել է որպես ցեղասպանություն

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը Հոլոդոմորը ճանաչել է որպես ցեղասպանություն։ Որոշումը պաշտպանել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը։ Կողմ էր 168 պատգամավոր, դեմ՝ երկու։

Հաստատված փաստաթղթի տեքստում նշվում է, որ 1930-ականներին Խորհրդային Միությունում տեղի ունեցած տեխնածին սովը հատուկ մասշտաբ է ունեցել Ուկրաինայում։

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած որոշումը ողջունել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով, Ֆրանսիան զգալի ներդրում է ունեցել ամբողջատիրական Ռուսաստանի անցյալ ու ներկա հանցագործությունների բացահայտման գործում։

Նախկինում 2022 թվականի նոյեմբերի 30-ին Գերմանիայի Բունդեսթագը Գոլոդոմորը ճանաչել էր որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանը նման բանաձև էր ընդունել։

Մոսկվան Գոլոդոմորը չի ճանաչում որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն և հայտարարում է, որ Ուկրաինայից բացի տուժել են նաև Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիներ։