Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուին և նրա կառավարությանը
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն և նրա կառավարությունը մերժվել են։
Այսօր Ֆրանսիայի խորհրդարանում տեղի է ունեցել վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը անվստահության քվե, որում Բայրուն պարտվել է։
Ֆրանսիայի Ազգային ժողովի 194 պատգամավոր քվեարկել է Բայրուի կառավարությանը վստահության քվեի օգտին, 364-ը՝ դեմ, իսկ 25 պատգամավոր ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ պատասխանելուց։
BBC-ի փոխանցմամբ՝ քվեարկությունից հետո Ֆրանսիայի վարչապետը պետք է հրաժարական տա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է ընտրել նոր վարչապետ կամ լուծարել խորհրդարանը և անցկացնել ընտրություններ։
Տեղեկատվության համար նշենք, որ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն, իր սեփական նախաձեռնությամբ, օգոստոսի 25-ին հայտարարել է կառավարությանը վստահության հարց բարձրացնելու մասին։ Դրա պատճառն այն էր, որ Ֆրանսուա Բայրուն չի կարողացել համոզել քաղաքական հակառակորդներին աջակցել իր 2026 թվականի բյուջեի ծրագրին։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսուա Բայրուն կլինի Ֆրանսիայի ժամանակակից պատմության մեջ առաջին վարչապետը, որը կհեռացվի վստահության քվեի միջոցով, այլ ոչ թե անվստահության քվեի։ Հաղորդվում է, որ Բայրուն վաղը կներկայացնի իր հրաժարականը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Բայրուն Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է ինը ամիս։