Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում ձախակողմյան դաշինքը հաղթել է, Էմանուել Մակրոնի կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միությունը»՝ երրորդ
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում ձախակողմյան դաշինքը հաղթել է, Էմանուել Մակրոնի կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միությունը»՝ երրորդ

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընտրությունների արդյունքները։

Ինչպես պարզվում է, խորհրդարանում ամենաշատ մանդատները ստացել է ձախակողմյան «Նոր ճակատ» դաշինքը, որը կազմում է 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցնում է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ 163 մանդատով, իսկ երրորդը՝ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միությունը»՝ 143 մանդատով։

Ի վերջո, հայտնի դարձավ, որ բացարձակ մեծամասնությունը, որի համար պահանջվում է 289 մանդատ, ոչ մի կուսակցություն չի ստացել։