Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի էքզիթ փոլի արդյունքները բողոքի են արժանացել Փարիզում տեղի ունեցած ցույցի ժամանակ
Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու Ֆրանսիայի մայրաքաղաքում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի էքզիթ փոլի արդյունքների դեմ։
Ըստ լրատվամիջոցի՝ ցուցարարները հրկիզել են Փարիզի փողոցները և այրել տեղի ենթակառուցվածքները։ Միաժամանակ հանրահավաքի մասնակիցների մի մասը վանկարկել է «Ֆաշիստներ, հեռացե՛ք» կարգախոսն: Այս պահին ձերբակալվածների մասին չկա։
Էքզիթ փոլի արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում առաջատար է Մարին Լը Պենի «Ազգային միություն» ծայրահեղ աջ կուսակցությունը՝ 34 տոկոսով։ Ձախ «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 28,1 տոկոսով, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ դաշինքը հավաքել է ձայների 20,3 տոկոսը։ Ինչ վերաբերում է հանրապետականներին, ապա Էքզիթ փոլի արդյունքներով նրանք ստացել են ձայների 10,2 տոկոսը։