Ֆրանսիայի Վատրե օդանավակայանում լիցքավորման նպատակով վայրէջք կատարած ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է հնարավոր թրաֆիքինգի մասին անանուն տեղեկության պատճառով
Ֆրանսիայում Վատրեի օդանավակայանում լիցքավորման նպատակով վայրէջք կատարող ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է իրավապահների կողմից՝ հնարավոր թրաֆիքինգի փաստի մասին անանուն հաղորդման պատճառով։ Աղբյուրը հայտնում է, որ ինքնաթիռում կարող է լինել թրաֆիքինգի զոհ։
Ինքնաթիռը Արաբական Միացյալ Էմիրություններից Նիկարագուա էր թռչում դեկտեմբերի 21-ին։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի 15 անդամ և 303 ուղևոր։ Բոլոր ուղեւորները Հնդկաստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ անչափահասներ։
Իրավապահները ինքնաթիռում գտնվողներին տարել են օդանավակայանի տերմինալի շենքերից մեկը՝ հարցաքննության։ Մի քանի օր տեւած հարցաքննությունից հետո քննիչները թույլ են տվել ինքնաթիռին թռչել։ Սպասվում է, որ թռիչքը կկայանա այսօր։
Ինքնաթիռը պատկանում է ռումինական «Legend Airlines» չարտերային ընկերությանը։ Ընկերության իրավապաշտպանի խոսքով՝ հետաքննության արդյունքում անձնակազմի բոլոր անդամներին իրավապահներն ազատ են արձակել։ Ընկերությունը հույս ունի, որ ինքնաթիռը կկարողանա լքել Ֆրանսիան և թռչել Մումբայ՝ մինչև 280 ուղևորներով։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, քննիչները երկու ուղեւորի բերման են ենթարկել՝ մինչ նրանց ճանապարհորդության նպատակը պարզելը։ Ֆրանսիայում ապաստան է խնդրել 12 ուղեւոր։ Նշենք, որ վերջին շրջանում կտրուկ աճել է Մեքսիկայի տարածքով Հնդկաստանի քաղաքացիների անօրինական մուտքը ԱՄՆ