Ֆրանսիայի վարչապետն ասում է, որ ենթադրաբար Գազայում պատանդների թվում կան մի քանի ֆրանսիացի երեխաներ
Ֆրանսիայի վարչապետն ասում է, որ ենթադրաբար Գազայում պատանդների թվում կան մի քանի ֆրանսիացի երեխաներ

Գազայում պատանդների մեջ, հավանաբար, կան մի քանի ֆրանսիացի երեխաներ,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։

«Ես մտածում եմ Իսրայելում զոհերի և մեր անհայտ կորած հայրենակիցների մասին, որոնց վիճակը չափազանց անհանգստացնող է։ Այդ թվում մի քանի երեխա է առևանգվել»,- ասել է Բորնը։

Բորնը նշել է, որ ներկայումս հաստատված է Ֆրանսիայի տասը քաղաքացիների մահը, իսկ 18-ը, այդ թվում՝ երեխաներ, անհայտ կորած են համարվում։