Ֆրանսիայի տարածքում Վրաստանի քաղաքացիների կողմից գործած հանցանքների հետաքննությանը կներգրավվեն վրաց իրավապահները
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, Ֆրանսիայի ՆԳ նախարար Կրիստոֆեր Կաստաների հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ համագործակցության կարևոր հարցերը, որոնք պետք է նպաստեն երկրների միջև արդյունավետ համագործակցությանը:
Ինչպես հայտարարել է Գիորգի Գախարիան հանդիպումից հետո անցկացված մամլո ասուլիսին, ստորագրվել է պայմանագիր, որը կնպաստի կազմակերպված հանցանքի դեմ պայքարը դառնա առավել արդյունավետ:
«Քննարկել ենք այն երկկողմ համագործակցության կարևոր հարցերը, որոնք պետք է նպաստեն մեր երկրների միջև արդյունավետ առաջընաթցին: Իհարկե, շնորհակալություն հայտնեն մեր գործընկերներին այն աջակցության համար, որը Ֆրանսիան հայտնում է Վրաստանի եվրատլտանտյան ձգտումներին և տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, հանդիպմանը նշվել է, որ Վրաստանն ունի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի շատ լավ հիմք:
«Ստորագրել ենք պայմանագիր, որը կնպաստի՝ այս պայքարը դառնա առավել արդյունավետ: Վրաստանի երկու սպա ներգրավված կլինի ֆրանսիական ոստիկանության հետաքննության գործընթացում առանձնապես, երբ Վրաստանի քաղաքացիները հանցանք են գործում Ֆրանսիայի տարածքում: Քննարկել ենք այն քայլերը, որոնք արդեն կատարել է Վրաստանը: Զրուցել ենք անվտանգության մասում համագործակցության մասին Եվրամիության և Վրաստանի միջև: Վրաստանի կառավարությունը պատրաստակամ է, անել անհրաժեշտ քայլեր, որպեսզի միասին կարողանանք որոշել ապաստան փնտրողների հարցը, միասին հաղթահարենք կազմակերպված հանցանքը և հոգանք երկրնների անվտանգության մասին»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: