Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «M-51» տիպի բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «M-51» տիպի բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «M-51» տիպի բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին։

«Այսօր երեկոյան «Բիսկարոս» փորձարկման կենտրոնից առանց միջուկային մարտագլխիկի M-51 հրթիռի հաջող փորձարկում է տեղի ունեցել»,- ասվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X ցանցում։

Գործակալության տվյալներով՝ հրթիռի արձակման նպատակը բոլոր հանգամանքներում Ֆրանսիայի կենսական շահերի պաշտպանությունն էր։