Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խոսքով, Ուկրաինան «Mirage 2000» կործանիչներ կստանա 2025 թվականի սկզբին
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խոսքով, Ուկրաինան «Mirage 2000» կործանիչներ կստանա 2025 թվականի սկզբին։
Ինչպես Սեբաստիեն Լեկորնյուն գրել է «X» սոցիալական ցանցում, Կիև առաքված ավիակործանիչները կզինվեն ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներով և «օդ-երկիր» հրթիռներով՝ Կազոյի և Ժիրոնդի գործարաններում։
Նրա խոսքով, Կիև ինքնաթիռների մատակարարումը նախատեսվում է 2025 թվականի առաջին եռամսյակում։
«Ուկրաինացի օդաչուների և մեխանիկների վերապատրաստումը շարունակվում է»,- նշել է նախարարը։
Տեղեկության մասին, որ Կիևը կստանա ֆրանսիական կործանիչներ, հայտնի դարձավ հունիսին։
«Mirage 2000-5 F»-ը 1980-ականներին գործարկված կործանիչի արդիականացված մոդելն է, որն ունի կատարելագործված ռադար, օդաչուական խցիկ՝ թվային էկրաններով, ունի զենքի ամրացման ինը կետ և կարող է տեղափոխել 6,3 տոննա բեռ։