Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնին աջակցել է ընտրողների 58,5 տոկոսը

12:19, 25.04.2022

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնին աջակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,5 տոկոսը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը։

Պաշտոնական տվյալներով՝ ուլտրաաջիստ Մարին Լե Պենն ունի ձայների 41,4 տոկոսը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է ավելի քան 18 միլիոն ձայն, իսկ Մարին Լե Պենը՝ ավելի քան 13 միլիոն ձայն։

Մասնակցությունը կազմել է 65 տոկոս:

Էմանուել Մակրոնը Ֆրանսիան կգլխավորի առաջիկա հինգ տարիներին։

Նմանատիպ