Ֆրանսիայի Լիոնի մոտակայքում գտնվող գործարանում պայթյունի հետևանքով չորս մարդ է վիրավորվել
Ֆրանսիայի Լիոնի մոտակայքում գտնվող գործարանում պայթյունի հետևանքով չորս մարդ է վիրավորվել

Ֆրանսիայում գտնվող գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում վիրավորվել է չորս մարդ։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լիոնի մերձակայքում՝ Սեն-Ֆոնում, նորվեգական Elkem ընկերությանը պատկանող գործարանում։

«Չորս աշխատակից ստացել է վնասվածքներ», – հայտարարել են ընկերության ներկայացուցիչները։ Պայթյունի պատճառը այս փուլում դեռ հայտնի չէ, դեպքի առթիվ կատարվում է քննություն։

Elkem-ը նորվեգական ընկերություն է, որը հիմնադրվել է 1904 թվականին և մասնագիտացած է քիմիական նյութերի արտադրության մեջ։