Ֆրանսիայի կառավարությունն առաջին անգամ արշավ է սկսելու ինցեստի դեմ
Ֆրանսիայի կառավարությունն առաջին անգամ արշավ է սկսելու ինցեստի դեմ

Ֆրանսիայի կառավարությունն առաջին անգամ արշավ է սկսելու ինցեստի դեմ։ Ըստ «Եվրոնյուս»-ի, վիճակագրական տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում ինցեստի և սեռական բռնության զոհ է դառնում 160 հազար երեխա։

Ֆրանսիայի պետքարտուղար Շառլոտ Կոբելը, ով աշխատում է երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ասում է, որ սա առաջին անգամն է, որ օգտագործում է «ինցեստ» բառը կառավարական քարոզարշավում և առաջին անգամ է խոսում ընտանիքում երեխաների նկատմամբ սեռական բռնության մասին:

Քարոզարշավը կիրականացվի ողջ երկրում և կներառի սոցիալական և այլ լրատվամիջոցներ: Քարոզարշավի շրջանակներում նախատեսվում են տարբեր միջոցառումներ, ինչպես նաև այս թեմայով վավերագրական ֆիլմերի ցուցադրություն։

Մանկապղծության դեմ վերջին արշավն անցկացվել է Ֆրանսիայում 2002 թվականին, թեև այն ժամանակ ինցեստի մասին չէր խոսվում։

Հասարակական կազմակերպությունները կոչ են անում իշխանությանը խստացնել ինցեստ կազմակերպողների նկատմամբ պատիժը: