Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ քննարկում է Էմանուել Մակրոնի այցը Վաշինգտոն Վոլոդիմիր Զելենսկու և Քեյր Սթարմերի հետ

17:16, 05.03.2025

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ քննարկում է Էմանուել Մակրոնի այցը Վաշինգտոն նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Սոֆի Պրիման։

Նրա խոսքով՝ այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։

«Հնարավոր է, որ նախագահ Մակրոնը նախագահ Զելենսկու և իր անգլիացի գործընկերոջ հետ վերադառնա Վաշինգտոն: Այժմ մենք շատ ակտիվ բանակցային գործընթացում ենք՝ ներգրավելով և՛ նախագահին, և՛ ողջ կառավարությանը»,- ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակը։

Բացի այդ, այսօր երեկոյան նախատեսված է Էմանուել Մակրոնի ելույթը, իսկ վաղը կկայանա ԵՄ գագաթնաժողովը։

Նմանատիպ