Ֆրանսիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի գործողությունները Վենեսուելայում խախտում են միջազգային իրավունքը
Ֆրանսիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի գործողությունները Վենեսուելայում խախտում են միջազգային իրավունքը

Դոնալդ Թրամփի գործողությունները Վենեսուելայում խախտում են միջազգային իրավունքը, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Մոդ Բրեխոնը կաբինետի նիստից հետո։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան չի աջակցում նման գործողություններին։

«Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և մարդկանց ազատությունը, ուստի կիրառված մեթոդը ո՛չ աջակցվում է, ո՛չ էլ հաստատվում։ Նախագահ Թրամփի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը։ Այնուամենայնիվ, գործը վերաբերում էր բռնապետի, ուստի մենք դա հաշվի ենք առնում։ Նիկոլաս Մադուրոյի հեռանալը լավ նորություն է վենեսուելացիների համար», – ասել է նա։

Բրեխոնի խոսքով՝ փոփոխվող աշխարհում Ֆրանսիան միշտ պետք է պատրաստ լինի։

«Մենք չենք բավարարվում տեղի ունեցածը դատապարտելով կամ մեկնաբանելով։ Աշխարհը դառնում է ավելի բարդ, և Ֆրանսիան պետք է պատրաստվի այս ավելի բարդ աշխարհին ռազմական և տնտեսական վերազինման միջոցով, մասնավորապես՝ պաշտպանական ռեսուրսների ավելացմամբ, որը պետք է ներառվի 2026 թվականի բյուջեում», – ասաց նա։