Ֆրանսիայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում երկրում գրանցվել է 1 100 հակահրեական միջադեպ
Ֆրանսիայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում երկրում գրանցվել է 1 100 հակահրեական միջադեպ

Ֆրանսիայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում երկրում գրանցվել է 1 100 հակահրեական միջադեպ։

Երկրի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինի խոսքով՝ երկրում տեղի է ունենում «հակահրեական գործողությունների պայթյուն», և նման միջադեպերի թիվը գերազանցում է ամբողջ անցյալ տարվա ցուցանիշը։

Ֆրանսիայի հրեական համայնքի պաշտպանության ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Ֆրանսիայում գրանցվել է 436 հակահրեական ակտ։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բերման է ենթարկվել 490 մարդ, որոնցից 120-ը օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են։