Ֆրանսիայի իշխանությունները և Facebook-ը միասին աշխատելու են ինտեռնետում ատելության լեզվի վերացման վրա

Ֆրանսիայի իշխանությունները և Facebook սոցիալական ցանցը, համաձայնել են միասին պայքարել ինտեռնետում ատելության լեզվի դեմ: Ինչպես գրում է Politico հտարատարչությունը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարել է Facebook-ի հետ վեցամսյա համագործակցությունը սկսելու մասին: Համագործակցության շրջանակներում կողմերը պայմանավորվել են, որ մինչև մայիս ամիսը, մինչև եվրախորհրդարանի ընտրությունները, պարբերաբար անց են կացնելու հանդիպումներ և մտածելու են, թե ինչ կարելի է անել, որ ինտեռնետ տարածքից վերացվի ատելության լեզուն: Հանդիպումներ անց են կացվելու Փարիզում, Դուբլինում և Կալիֆոռնիայում:

Ֆրանսիայի նախագահը Facebook-ի հետ համագործակցությունը անվանել է առաջ դրված քայլ:

«Մենք կույր վստահում ենք մեր ամենօրյա թվային գործիքներին: Այսօր, երբ նայում եմ մեր ժողովրդավարությանը , տեսնում եմ, որ ինտեռնետը մեծ մասամբ իրենց նպատակների համար օգտագործում են ծայրահեղականները և ահաբեկչական խմբերը»,-նշել է Մակրոնը:

Ինչպես Politico-ին ասել է Ֆրանսիայի իշխանությունների բարձրապաշտոնյաներից մեկը, այս համագործակցությունը աննախադեպ փորձ է, որը Ֆրանսիայի իշխանություններին հնարավորություն կտա, դիտել Facebook-ի աշխատանքը: