Ֆրանսիայի հարավային շրջաններում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
Ֆրանսիայի հարավային շրջաններում օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել: Օդի ջերմաստիճանը տեղ-տեղ հասնում է 31 աստիճանի, ինչը տարվա այս եղանակին հազվադեպ երևույթ է։
Օդի ջերմաստիճանի բարձրացումը կանխատեսողները բացատրում են Հյուսիսային Աֆրիկայից եկող ջերմային ալիքներով։
Իսպանական սահմանի մոտ գտնվող Օրտես քաղաքում ուրբաթ օրը ջերմաստիճանը հասել է 31 աստիճանի։ Առաջին «արևադարձային գիշերը» դիտվել է Բիարից քաղաքում ապրիլի 4-ից 5-ը նույն շրջանում, ողջ գիշեր ջերմաստիճանը կազմել է 20 աստիճան։ Համեմատության համար նշենք, որ 2023 թվականի ամառային սեզոնում քաղաքի համար առաջին «արևադարձային գիշերը» գրանցվել է հունիսի 7-8-ը։
Ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա լեռներում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև 2 աստիճանով, ինչը անսովոր է ապրիլի սկզբի համար։