Գերմանիայում ավարտվել է հանդբոլի կանանց աշխարհի առաջնությունը: Համբուրգում եզրափակիչ հանդիպմանը մինմյանց դիմակայել են Ֆրանսիայի և Նորվեգիայի ազգային հավաքականները:
Լարված պայքարում ընթացող հանդիպման առաջին խաղակեսը ավարտվել է 11:10 հաշվով ֆրանսուհիների օգտին: Երկրորդ խաղակեսը նույնպես լարված է եղել և, սակայն ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 23:21: Այս հաղթանակով Ֆրանսիայի կանանց հավաքականը աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել է երկրորդ անգամ:
Նշենք, որ Ֆրանսուհիները Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներն են: Հանդիպման լավագույն խաղացողը նորվեգացի Նորա Մորկն էր, 8 գոլով:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի են արժանացել Հոլանդիայի ազգային հավաքականը, որը 24:21 հաշվով պարտության էր մատնել Շվեդիայի ազգային հավաքականին:
Հեղինակ -
Edgar Barsegyan