Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բարում նռնակի պայթյունից տուժել է 12 մարդ

16:01, 13.02.2025

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բարերից մեկում նռնակի պայթյունից տուժել է 12 մարդ։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում են դատախազությունից, անհայտ անձը նռնակ է նետել հաստատություն և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է։

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20-ից հետո, երբ բարում շատ մարդիկ են եղել։

Դատախազի խոսքով՝ քննիչները դեռ չեն պարզել արարքի դրդապատճառը, սակայն բացառել են ահաբեկչության հավանականությունը։ Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, քննիչները ենթադրում են, որ արարքը կարող էր կապված լինել վրեժի հետ։

Նմանատիպ