Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքի մոտակայքում անտառային հրդեհի հետ կապված երկու կասկածյալ է ձերբակալվել

13:28, 14.07.2026

Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքի մոտակայքում բռնկված անտառային հրդեհի գործով ձերբակալվել է երկու կասկածյալ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հայտարարությանը։

Ձերբակալվածներից մեկը 18-ամյա տղամարդ է։ Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է կրակայրիչ։

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ անտառային հրդեհը միտումնավոր է բռնկվել, ինչի մասին է վկայում 1000 մետր շառավղով հայտնաբերված մոտ տասը հրդեհի օջախների առկայությունը։

Ֆրանսիայում 59 մարդ ձերբակալվել է միտումնավոր կամ պատահական հրկիզման մեղադրանքով, որոնցից յոթը դատապարտվել են ազատազրկման։

Տեղեկատվության համար՝ հրդեհը մարելու համար աշխատում է 600 հրշեջ։ Հուլիսի 12-ին տարհանվել է մոտ 1000 տեղացի և զբոսաշրջիկ։

Նմանատիպ