Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար. ԵՄ ընդլայնումը կարող է հակադարձել Պուտինի ազդեցությանը
Եվրամիության ընդլայնումը կարող է պայքարել Պուտինի ազդեցության դեմ,- հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Լորանս Բանը։
Եվրամիությունը պետք է օգնի երկրներին դիմակայել Վլադիմիր Պուտինին՝ հստակ ուղերձ հղելով ԵՄ-ին նրանց անդամակցության հեռանկարների մասին, ասել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնյան։
Լորենս Բանի խոսքով՝ ԵՄ թեկնածու երկրներում շատ ապատեղեկատվություն և միջամտություն կա։
«Վլադիմիր Պուտինը, բացի տարածքային նկրտումներից, նպատակ ունի թուլացնել Եվրամիությունը։ Սա գործոն է, որը պետք է հաշվի առնենք ու պայքարենք։ Եվրամիությունը պետք է օգնի այդ երկրներին հնարավորինս պայքարել Ռուսաստանի ազդեցության ռազմավարության դեմ՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը»,- ասել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարարը։