Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար. թեկնածուն և եվրոպական հեռանկար ունեցող բոլոր երկրները կարևոր են մեր աշխարհաքաղաքական կայունության և հզորության համար
Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար. թեկնածուն և եվրոպական հեռանկար ունեցող բոլոր երկրները կարևոր են մեր աշխարհաքաղաքական կայունության և հզորության համար

Եվրամիության բոլոր թեկնածու երկրները և եվրոպական հեռանկար ունեցող բոլոր երկրները կարևոր են մեր աշխարհաքաղաքական կայունության և հզորության համար, հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Լորանս Բունին Եվրամիության ընդլայնման թեմայով համաժողովի մեկնարկից առաջ։

Նրա խոսքով՝ ինքը չի կարող առաջ անցնել Եվրահանձնաժողովի գնահատականից.

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից կարեւոր են բոլոր թեկնածու երկրները եւ եվրոպական հեռանկար ունեցող բոլոր երկրները։ Բնականաբար, ես չեմ կարող առաջ անցնել, թե ինչ կասի Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ և Եվրոպական խորհուրդը դեկտեմբերին, թեև այս երկրներից յուրաքանչյուրը կարևոր է մեր աշխարհաքաղաքական կայունության և հզորության համար»,- ասել է Լորենս Բունին։

Հարցին, թե ինչպես կգնահատի Վրաստանի առաջընթացը, Լորենս Բունին ասաց. «Մենք սպասում ենք Եվրահանձնաժողովի զեկույցին հաջորդ շաբաթ, թեև ես այսօր հանդիպում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ»։