Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար. Մենք աջակցում ենք հանձնաժողովի հանձնարարականներին՝ Ուկրաինայի և Մոլդովայի մասին, ինչպես նաև Վրաստանի համար թեկնածուի կարգավիճակին
Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար. Մենք աջակցում ենք հանձնաժողովի հանձնարարականներին՝ Ուկրաինայի և Մոլդովայի մասին, ինչպես նաև Վրաստանի համար թեկնածուի կարգավիճակին

Մենք աջակցում ենք հանձնաժողովի հանձնարարականներին՝ Ուկրաինայի և Մոլդովայի մասին, ինչպես նաև Վրաստանի համար թեկնածուի կարգավիճակին,- ասել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Լորենս Բունը։

Նրա խոսքով, Եվրամիության ընդլայնումը ուժեղ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին:

«Ընդլայնումն ամենից առաջ մայրցամաքի անվտանգությունն ու կայունությունն է։ Սա շատ ուժեղ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին, որ այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին կամ 2014-ին, չպետք է կրկնվի… Քանի որ խոսքը ընդլայնման մասին է, մենք աջակցում ենք հանձնաժողովի հանձնարարականներին՝ Ուկրաինայի և Մոլդովայի մասին։ Ուկրաինան և Մոլդովան մեծ ջանքեր են գործադրել և մեծ առաջընթաց են գրանցել։ Մենք նաև աջակցում ենք Վրաստանի թեկնածուի կարգավիճակին»,- ասել է Լորենս Բունը։