Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը ասել է, որ ակնկալվում է, որ մի քանի տարի անց Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան կմիանան Եվրամիությանը
Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը ասել է, որ ակնկալվում է, որ մի քանի տարի անց Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան կմիանան Եվրամիությանը

Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնն ասել է, որ ակնկալվում է, որ մի քանի տարի անց Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան կմիանան Եվրամիությանը։

«CNN»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է նախարարը ֆրանսիական լրատվամիջոցների հետ ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ։

Միաժամանակ Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարն ընդգծել է, որ Ուկրաինան «վաղը» չի անդամակցի ԵՄ-ին։

«Ես խորապես համոզված եմ, որ մենք կունենանք Եվրամիություն, որը առաջիկա մի քանի տարիներին, չգիտեմ երբ, հավանաբար կընդլայնվի դեպի Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան և, հնարավոր է, այլ երկրներ։ Նաև վստահ եմ, որ նույն ԵՄ-ն չի լինի, 45, 60 կամ 70 միլիոն ավելի բնակչով չի կարողանա գործել։ Դա անհնար է, և օգուտ չի բերի եվրոպական նախագծի արդյունավետությանը», – ասաց Կլեման Բոննը։

Նախարարը դատապարտել է Ուկրաինայում Մարիուպոլի ծննդատան վրա ռուսական օդային հարձակումը՝ նշելով, որ խաղաղ բնակիչների վրա հարձակումն ավելի ինտենսիվ դեմք է ստացել։ Նախարարն ընդգծել է ռուսական գազից կախվածությունից շուտափույթ ազատվելու անհրաժեշտությունը։

«Ռուսաստանի հույսն այն է, որ մենք դրա կարիքն ունենք։ Գնելով ռուսական գազը՝ մենք ֆինանսավորում ենք Վլադիմիր Պուտինի պատերազմը»,- ասել է Կլեման Բոննը։