Ֆրանսիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց
Ֆրանսիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց

Ֆրանսիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին զսպվածություն ու հանգստություն պահպանել հանրապետությունում զանգվածային անկարգությունների ֆոնին։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատի մամլո ծառայությունում։

Ֆրանսիայի նախագահը նաև անհանգստություն է արտահայտել՝ կապված բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների թվի հետ։ Բացի այդ, երկու երկրների առաջնորդները որոշել են ավելի ուշ ժամկետ տեղափոխել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի այցն Իրան։

Ավելի վաղ Հասան Ռուհանին դիմել էր Մակրոնին, որպեսզի Ֆրանսիայի նախագահը միջոցառումներ ընդունի ընդդեմ Ֆրանսիայում բնակվող Իրանի քաղաքական հակառակորդների խմբի։