Ֆրանսիայի դպրոցներում կարգելվեն բջջային հեռախոսները

17:08, 13.12.2017

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է 2018 թվականի սեպտեմբերից երկրի տարրական ու միջին դպրոցներում արգելել բջջային հեռախոսները:

Ինչպես նշում է The Guardian-ը, աշակերտներին թույլ կտան իրենց հետ դպրոց հեռախոս բերել, սակայն նրանք չեն կարողանա դրանցից օգտվել հաստատության ներսում գտնվելու՝ նույնիսկ դասամիջոցների ժամանակ:

Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի ղեկավար Էմանուել Մակրոնը նման որոշում ընդունելու խոստում էր տվել նախագահական քարոզարշավի ժամանակ:

Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանքերը մանրամասնել է, որ արգելքը կվերաբերի 6-15 տարեկան դպրոցականներին:

Պաշտոնյան նկատել է, որ արգելքը կարևոր ազդակ կլինի ծնողներին, որոնք պետք է սահմանափակեն երեխաների՝ սմարթֆոնների էկրանի առաջ անցկացրած ժամանակը:

Նմանատիպ