Ֆրանսիայի դեսպանատանը հայտնում են, որ Դիեգո Կոլասը նախատեսում է մասնակցել հունիսի 16-ին Եվրոպայի հրապարակում կայանալիք հանրահավաքին
Ֆրանսիայի դեսպանատանը հայտնում են, որ Դիեգո Կոլասը նախատեսում է մասնակցել հունիսի 16-ին Եվրոպայի հրապարակում կայանալիք հանրահավաքին

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը հունիսի 16-ին մասնակցելու է Եվրոպայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։ Այս մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են Ֆրանսիայի դեսպանատնից։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ դիմել է հանրությանը, կուսակցություններին, Եվրամիության անդամ երկրների դեսպաններին՝ հունիսի 16-ին Եվրոպայի հրապարակում հավաքվելու նախաձեռնությամբ։ Նախագահը կոչ է արել քաղաքացիներին միասին ցույց տալ Եվրոպային, որ Վրաստանը ցանկանում է Եվրոպա։

Այսօր Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը նույնպես հայտարարեց, որ ծրագրում է հունիսի 16-ին այցելել Եվրոպայի հրապարակ։